«Արյունոտված» BMW X6 ամենագնացը գրավեց աչալուրջ բեռլինցիների ուշադրությունն, ու վերջիններս ոստիկանություն ահազանգեցին: Ոստիկանները հայտնաբերեցին նրան և մանրազնին ուսումնասիրեցին:
Պարզվեց, որ «արյունը» ոչ այլ ինչ է, քան կպչուն տիպ, որն իրական արյան տեսք է հաղորդում:
Ոստիկանությունը հայտարարեց, որ չի տուգանի արկածախնդիր վարորդին, քանզի վատ ճաշակը դեռ օրինախախտում չէ: