«Թուրքիան մտադիր չէ վերածվել փախստականների համար նախատեսված եվրոպական «պահեստի»…». Էրդողան

Թուրքիան մտադիր չէ Եվրոպայի համար միգրանտների «պահեստային ապաստարանի» դեր կատարել, Անկարան նման պարտականություն, պատասխանատվություն կամ պարտավորություններ չունի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաեւ Աֆղանստանում տիրող իրավիճակին:

Թուրքիան, ասել է նա, անհրաժեշտության դեպքում, կշփվի «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարության հետ, քանի որ Անկարայի հիմնական նպատակը Աֆղանստանի կայունությունն ու անվտանգությունն է:

Էրդողանի խոսքով՝ Աֆղանստանում բնակվում է մինչեւ 5 հազար Թուրքիայի քաղաքացի, և նրանցից մոտ 500-ը, օտարերկրյա 83 քաղաքացիների հետ միասին, հանձնվել են Թուրքիա իրենց իսկ խնդրանքով:

«Մենք մեր քաղաքացիներին՝ նրանց, ովքեր դեռ սպասում են վերադառնալուն, կարճ ժամկետներում կտեղափոխենք իրենց հայրենիք: Նրանց թիվը 300- ից պակաս է»,- ավելացրել է Էրդողանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ