«Եռաբլուր»-ում ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը․ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում ենք ս․թ․ օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ