Ոչ, սա Եվրոպան չէ, այլ Երևանի Դավթաշեն վարչական շրջանն է. հրաշք լուսանկարներ Դավթաշեն համայնքից

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հրաշք լուսանկարներ է հրապարակել  Երևանի Դավթաշեն համայնքից։

Շարունակում ենք վիրտուալ շրջել կանաչ գոտիներով ու ամրագրել փոփոխությունները։
Դավթաշեն վարչական շրջանում վիրտուալ պտույտը հնարավորություն կտա հասկանալու, թե որքան գործ է արվել այս տարվա ընթացքում։ Եվ այսպես․

  • Դավթաշեն վարչական շրջան
  • Տարածքը՝ 651.8 հա,
  • Բնակչությունը՝ 42.207 մարդ։

Դավթաշենը մյուս վարչական շրջանների համեմատ ունի կայացած ոռոգման համակարգ, որը տարվա ընթացքում պարբերաբար մաքրվել է խցանումներից, նորոգվել, և կանաչ գոտիների համար ապահովել ջրի հասանելիություն։
Վարչական շրջանի բակային հատվածներում ու երկրորդական փողոցներում ընդհանուր առմամբ անցկացվել է 233 գմ մետաղական խողովակ, 37 գմ պոլիէթիլենային խողովակ, տեղադրվել է 35 փական։
Իսկ գլխավոր կանաչ գոտիների մասին տվյալներն՝ ըստ լուսանկարների։

Դավթաշենի մուտքը սկսվում է Եղվարդի խճուղուց՝ կանաչ ու թարմ։ Այս տարվա ընթացքում այստեղ անցկացվել է 140 գմ մետաղական խողովակ, 44 գմ պոլիէթիլենային խողովակ, տեղադրվել է 84 փական։ Ու քանի որ ոռոգման հարցը լուծվել էր, տարածքում ցանվեց 10 կգ խոտի սերմ, հիմնվեց 300 քմ սիզամարգ, 900 քմ-ը ճմապատվեց։ Տարվա ընթացքում տնկվել է նաև 4500 ծաղիկ, 9 սոսի։

Սասնա ծռեր փողոցում ոռոգման համակարգը գործում էր, փականներ տեղադրելու անհրաժեշտություն կար, տեղադրվեց 15 հատ։ Այս փողոցում տնկվել է 25 թուփ՝ բուդլեյա Դավիդի և կծոխուր։

Առաջին և երկրորդ թաղամասերի միջև գտնվող Կենտրոնական այգում գործող ոռոգման խողովակների վրա տեղադրվեցին տարբեր տրամաչափի փականներ, հիմնվեց ու վերականգնվեց 60 քմ սիզամարգ,
տնկվեց 19 ծառ, 200 հինածաղիկ։

Տիգրան Պետրոսյան փողոցում նորոգվել է 8 մ մետաղական խողովակ, տեղադրվել է 5 փական։ Փողոցը հարստացել է մոտ 7000 ծաղկով, 10 կաղնի է տնկվել, 4250 թուփ, ճմապատվել է 100 քմ տարածք, ևս 700 քմ-ի վրա սիզախոտի սերմ է ցանվել։

Կաղնուտ այգում շուտով կսկսվի ջրագծի հիմնանորոգումը, կտեղադրվեն ավտոմատացված ցայտիչներ, կաղնուտը հարստացել է ևս 10 կաղնով։

Դավթաշեն գյուղի հուշարձանի շրջակայքում տնկվել է ղրիմյան սոճի՝ 10 հատ, խողովակների վրա տեղադրվել են տարբեր տրամաչափի փականներ։
 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ