Օրվա կադրը՝ Հսկա գամփռը երթուղայինում

Կովկասյան հովվաշունը շների հինավուրց ցեղատեսակ է, որը գոյություն ունի արդեն 2000 տարուց ավելի: Ծագել է կովկասյան հինավուրց շներից։ Հիմնականում տարածված է եղել Կովկասի լեռնային և նախալեռնային շրջաններում։

Ցեղատեսակը կազմավորվել է ոչ միայն բնական ընտրությամբ, այլ նաև կովկասյան ազգերի ավանդույթների ազդեցությամբ։

Սկզբնապես գործածվել են որպես հովվաշուն և տան պահապան։Խոշոր չափի շների օգտագործման մասին առաջին հիշատակությունները վերաբերում են մթա I դարին, երբ հայոց արքա Տիգրան Բ Մեծ-ի զորաբանակում մասսայական բնույթ էր կրում դրանց կիրառումը։

Շատ հաճախ կարելի է կենդանիներին տեսնել մեքենաների մեջ. այս իրողությունը իհարկե զարմանալի չէ: Մարդիկ կենդանիներին պահում են իրենց տանը և վերաբերում նրանց որպես տան լիարժեք անդամի: Սակայն այս լուսնկարներում հետաքրքրականն այն է, որ շունը` կովկասյան գամփռը, երթուղային տաքսու մեջ է և գլուխը պատուհանց դուրս հանելով` հետևում է քաղաքի անցուդարձին, ինչպես մարդը կաներ:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ