Պետությանը պատճառվել է 12 միլիոն դրամի վնաս․ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետքերով

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ մի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն 2015-2018 թթ., առանց հատուկ թույլտվության, այն է՝ փոստային կապի բնագավառում սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության մատուցման լիցենզիայի, որի տարեկան պետական տուրքը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ, իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի շրջանակներում սուրհանդակային կապի ծառայություններ է մատուցել մի շարք իրավաբանական անձանց, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 12 միլիոն դրամի վնաս։
Հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ