Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ի՞նչ հարցեր են օրակարգում

Օգոստոսի 19-20-ը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում (Իսիկ-Կուլի շրջան) տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ ԵՄԿԽ նիստի ընթացքում անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցությանն առնչվող, ապրանքների արտահանման համար սահմանված միակողմանի ոչ սակագնային կարգավորման միջոցների, ինչպես նաև արտահանման մաքսատուրքերի մոտեցման վերաբերյալ հարցեր։

Բացի այդ, դիտարկվելու է համապատասխանության գնահատման ոլորտում հավատարմագրման Եվրասիական տարածաշրջանային կազմակերպություն ստեղծելու հարցը:

Հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով ՝ նեղ և ընդլայնված ձևաչափով: «Նեղ ձևաչափով հանդիպումը կանցկացվի օգոստոսի 19 -ին, իսկ ընդլայնված կազմովը՝ օգոստոսի 20-ին։

Չոլպոն-Աթայում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամին, Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ