Ովքեր են այսօր Սյունիքում սպանված ժամկետային զինծառայողները

Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին իրավապահները քննում են ամենացավալի ու ամենախիստ վարկածը, որ միգուցե զինվորները միմյանց միջև խնդիրներ են ունեցել, ինչի արդյունքում տեղի է ունեցել սպանություն և երեք զինվորի գտել են սպանված: Մեկ այլ վարկածով իրավապահները քննում են այն տարբերակը, որ զինվորները ենթարկվել են դիվերսիոն հարձակման և նրանց սպանել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ