Արմեն Գրիգորյանն ազատվեց ԱԳ փոխնախարարի պաշտոնից՝ բայց նշանակվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Արմեն Գրիգորյանն ազատվել է փոխանախարարի պաշտոնից ու նորից Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվել։

Որոշումներում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին ազատել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ