Ինչու է վարչապետ Փաշինյանը մեկնել Ղրղզստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  այսօր արդեն մեկնել է Ղրղզստան: Մեր աղբյուրները հայտնում են, որ մինչեւ օգոստոսի 21-ը Փաշինյանը պաշտոնական այցով լինելու է Ղրղզստանում,, որտեղ էլ պետք է կայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Հենց սա էր պատճառը, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրվա երկրորդ կեսին կառավարության նիստ հրավիրեց ու ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը: Փաշինյանը նախօրեին էլ փակ հանդիպման ժամանակ է ներկայացրել կառավարության ծրագիրն իր թիմին ու հայտարարել, որ առաջիկա օրերին կառավարությանը ուղարկեն իրենց առաջարկությունները: Թե արդեն Ղրղզստանում  Փաշինյանը ինչ հանդիպումներ կունենա, դեռեւս անհայտ է, քանի որ օրակարգը հանդիպումների դեռեւս հստակեցվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ