Ոստիկանության դիմակավորված ծառայողները` Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում

Իրավաբան․net-ի թղթակիցը հայտնում է, որ այժմ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում։

Ոստիկանության դիմակավորված ծառայողները մեքենաներն են կանգնեցնում ու ստուգում են։ Թե ինչ են փնտրում կամ ինչ են գտել՝ դեռ պարզ չէ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքի ամբողջ տարածքում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ