Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 6 աճյուն

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Հայտնաբերվել է ևս 6 աճյուն։

Փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են «Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո» ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1642 աճյուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ