«Աֆղանստանի նախագահը երկրի գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել…». աֆղան դեսպան

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկրից փախչելիս գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը Դուշանբեում կայացած ասուլիսի ժամանակ:

Նա Ղանիի փախուստն անվանել է «պետության և ժողովրդի դավաճանություն» և հայտարարել է, որ վերջինս 169 մլն դոլար է գողացել պետական գանձարանից:

Ընդ որում՝ դեսպանը հայտարարել է, որ երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհին է ճանաչում որպես երկրի ղեկավար:

«Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահի բացակայության, փախուստի կամ մահվան դեպքում առաջին տեղակալը պետք է կատարի նրա պարտականությունները, այդ իսկ պատճառով Ամուրլա Սալեհն է հիմա երկրի ղեկավարը»,- ասել է դեսպանը:

Ագբարը հավելել է, որ դիմելու է Ինտերպոլին՝ Ղանիին ձերբակալելու պահանջով, որպեսզի նրան միջազգային դատարան բերեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ