Կորոնավիրուսի դեպքերի թվի աճով պայմանավորված՝ վերահսկողությունը խստացվում է

Տեսչական մարմինները և ոստիկանությունը զգուշացնում են տնտեսվարողներին խստորեն պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և փակ տարածություններում կրել դիմակ:

«Տեսչական մարմինները և ոստիկանությունը զգուշացնում են. հարգելի քաղաքացիներ և տնտեսվարողներ, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված՝ վերահսկողությունը խստացվում է:

Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակ փակ տարածություններում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ