Ներում-բեկում չի լինելու, կառավարությունն ագրեսիվ է տրամադրված, ընդդիմության համար հեշտ չի լինի

Առաջիկա օրերին ԱԺ-ում կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը։ Մեր տեղեկությունների համաձայն՝ կառավարությունը մինչև օգոստոսի 23-ը պետք է խորհրդարանական խմբակցություններին ուղարկի կառավարության ծրագիրը, որպեսզի ընդդիմությունն էլ իր հերթին հասցնի ուսումնասիրել և  հետագա քննարկումների ժամանակ դիրքորոշում հայտնել:

Բայց այս անգամ ամեն բան այլ է։ Եթե ԱԺ-ում ընդդիմության ներկայացուցիչներին թվում է, թե հերթական էժան մանիպուլյացիաներով ու իշխանության հասցեին տարատեսակ, անհիմն վիրավորանքներ հնչեցնելով կկարողանան ինչ-որ արդյունք գրանցել, ապա չարաչար  սխալվում են։

Դեռ երեկ՝  օգոստոսի17-ին ԱԺ Ջրային կոմիտեի նախագահի ելույթը հստակ ապացուցեց շրջանառվող այն լուրերը, որ  ԱԺ արտահերթ ընտրություններից հետո իշխանությունը՝ ի դեմս վարչապետ  Փաշինյանի, ագրեսիվ է տրամադրված և  թույլ չի տա ընդդիմության ներկայացուցիչներին  անհիմն վիրավորանքներ հնչեցնելով ու տարբեր մանիպուլյացիաներով  հանրության աչքերին թոզ փչել՝ առավել ևս որ  դրա համար իշխանությունն արդեն իսկ ստացել է ժողովրդի վստահության քվեն։

Այս գործում իր ակտիվ  մասնակցությունը կցուցաբերի նաև  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով նույնիսկ վայրկյան անգամ չի վարանի ընդդիմության ներկայացուցիչներին օրինակ վիրավորանքներ հնչեցնելու համար ձայնի իրավունքից զրկելու և նիստերի դահլիճից դուրս հրավիրելու համար, իսկ նման նախադեպեր արդեն իսկ կան։

Այնպես որ, ընդդիմության համար թեժ է լինելու, ու բացառված չէ կառավարության ներկայացրած ծրագրի քննարկման  ժամանակ իր չհաշվարկած  քայլերի պատճառով հենց ընդդիմությունը հայտնվի թիրախում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ