«Ուշադիր եղեք, հակառակ դեպքում՝ պատասխան եք տալու»․ Արշակ Կարապետյան

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։
Պաշտպանության նախարարը կարևորել է պետական երկու գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը:

Իրականացվող ծրագրերի շարքում Արշակ Կարապետյանն առանձնացրել է ԶՈւ մարզական վաշտի գործունեությունը, ընդգծելով, որ այն կշարունակի համալրվել Հայաստանի լավագույն արդյունքներն արձանագրած մարզիկ-զինակոչիկներով։

Միևնույն ժամանակ, նախարար Կարապետյանը շեշտել է, որ պարտադիր պայման է, որ մարզական վաշտում ծառայելու ընթացքում ժամկետային զինծառայողները բարելավեն իրենց կարողությունները, հասնեն մարզական հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ կապված որոշումները կարող են վերանայվել։

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Արշակ Կարապետյանին արդյունավետ փոխգործակցության համար, նշելով, որ այն իր նպաստը կբերի ինչպես զինված ուժերի, այնպես էլ Հայաստանի մարզական կյանքին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ