«Հիշում ենք, թե ինչ օդիոզ դեմքերի հետ էր կապված ձկնաբուծարանների գործունեությունը…». Հասմիկ Հակոբյանը՝ Աննա Մկրտչյանին

«Տիկին Մկրտչյան, հիշում ենք, թե ինչ օդիոզ դեմքերի, ինչ անունների հետ էր կապված, օրինակ, ձկնաբուծարանների գործունեությունը»,- ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ նույնիսկ ՀՀԿ-ականներն էին ԱԺ ամբիոնից ընդունում, որ բարբարոսաբար են վերաբերվել ստորգետնյա ջրերին. «Մենք ստացանք տխուր ժառանգություն՝ կասեցված ֆինանսական գործարքներ ու ժամկետանց վարկեր: Պարոն Պապիկյանն այս ամբիոնից պարզաբանեց, որ Վեդու ջրամբարի դեպքում այդ կասեցված ֆինանսական գործարքները հեղափոխությունից հետո են դրվել ժամկետների մեջ, և ինչպես պարոն Սարգսյանն ասաց՝ ջրամբարի կառուցումը մեկնարկած է և անգամ ավարտվում է: Այսինքն՝ միայն հեղափոխությունից հետո են այս աշխատանքները պատշաճ իրականացվում»:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու ու լուծումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ