«Մենք կառուցելու ենք մեր երկիրը՝ թուրքերին դա դուր գա, թե ոչ…». Ռուստամ Բաքոյան

«Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը սևեռել առայսօր իմ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանության վրա, որը միջազգային հանրության անտարբերության և թողտվության պայմաններում շարունակվում է և կշարունակվի, քանի դեռ չեն ճանաչվել, կանխարգելվել ու դատապարտվել՝ հետագայում բացառելով նմանօրինակ հանցագործությունները»,- այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Նա նշեց, որ երեկ թուրքական օդուժը եզդիական Շանգալ քաղաքի կենտրոնում հարվածել է եզդի հրամանատարի մեքենային, և եզդի հրամանատարը զոհվել է:

Ռուստամ Բաքոյանն ընդգծեց, որ եզդի ժողովուրդը գնալու է իր նպատակի հետևից. «Թուրքական ներխուժումը այս տարածաշրջան ցույց է տալիս իրենց անհանգստությունը այն մասին, որ այստեղ ձևավորվելու է մի անվտանգության գոտի, որը չի բխելու թուրքերի շահերից: Բայց մենք գնալու ենք մեր նպատակների հետևից, կառուցելու ենք մեր երկիրը՝ թուրքերին դա դուր գա, թե ոչ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ