Քանի ոչ աշխատանքային օր կա սեպտեմբեր ամսում

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:

Իրավաբան․net-ը հայտնում է սեպտեմբեր ամսվա տոնական օրերի մասին։ Ամիսը 2 տոնական օր ունի, որից մեկը ոչ աշխատանքային է։

Գիտելիքի և դպրության օրը նշվում է սեպտեմբերի 1-ին (օրը՝ չորեքշաբթի):

Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր է (օրը՝ երեքշաբթի):

Նշենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ այս տարի ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում կսկսվեն սեպտեմբերի 1-ին, կավարտվեն 2022թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ