Արցախում նոր ջրամբար կկառուցվի

Արդեն մի քանի օր է Ստեփանակերտում խաթարվել է շուրջօրյա ջրամատակարարումը:

Քաղաքի 6-րդ և 10-րդ գոտիներում ջուր ստանում են դույլերով ու տարաներով: Քաղաքը սնուցող 3 ջրառներից մեկը՝ Թրագետը, ցամաքել է, մյուս երկուսում նվազել է ջրի դեբետը:

Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցությանը ոլորտի մասնագետները ջրի սակավությունը պայմանավորել են կլիմայի անոմալ փոփոխություններով:

Ցանցին միացրել են նախկինում չօգտագործվող արտեզյան հորերը: Խնդիրը մասամբ լուծվել է 10-րդ գոտում միայն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ