Քաբուլի օդանավակայանում ամերիկացի զինվորական է հրազենային վիրավորում ստացել

Քաբուլի օդանավակայանում ամերիկացի զինվորական է հրազենային վիրավորում ստացել։ Այս մասին այսօր հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։ Այսօր ավելի վաղ The Wall Street Journal -ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի զինծառայողները գնդակահարել են երկու զինված տղամարդու, ովքեր մոտեցել են նրանց Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանում, որտեղ ընթանում է մարդկանց տարհանումը։ Թալիբներն օգոստոսի 15-ին Քաբուլ են մտել առանց կռվի և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի վրա:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարել է, որ հրաժարական է տվել արնահեղությունը կանխելու համար և լքել է երկիրը: Արեւմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանատան աշխատակիցներին:

աղբյուրը՝ Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ