Ադրբեջանցիների կրակոցները Կութ գյուղի ուղղությամբ դադարել են

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին գյուղում անհանգիստ վիճակ է, սակայն արդեն մոտ կես ժամ է՝ ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Չիտչյանի խոսքով, գյուղացիների շրջանում վիրավորներ կամ զոհեր չկան։ Կութի բնակիչների տները նույնպես այս պահի տվյալներով չեն վնասվել, թեև դա առավել պարզ կդառնա առավոտյան։ Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ադրբեջանցիների սադրանքի պատճառով 19-ամյա զինվոր է սպանվել Գեղարքունիքի սահմանին, որն այսօրվա արդեն 2-րդ զոհն է հայկական կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ