Հայ բռնցքամարտիկի փայլուն հաղթանակը թուրք մրցակցի նկատմամբ. երկու նոկդաուն

Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը գեղեցիկ հաղթանակ է տոնել թուրք Օմար Սերինի նկատմամբ։

Այս մասին հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի է եթարկել թուրք մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը։

Այսպիսով՝ Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ապահովել է առնվազն 10 բրոնզե մեդալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ