Ադրբեջանական ԶՈւ-ն այս պահին կրակում է Կութ և Նորաբակ գյուղերի վրա

Ադրբեջանական Զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:

Ադրբեջանական Զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»,- գրել է Թաթոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ