Շուտով Հայաստանում կմեկնարկի խոշոր եղջերավոր կենդանիների ապահովագրությունը

Պետական աջակցության մատչելի պայմաններով վարկավորմամբ տոհմային անասնաբուծությունը զարգացնելու ծրագիր է իրականացվում: Այդուհանդերձ, էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ ոլորտն ակտիվ չի զարգանում:

Քանի որ երկրի անասնագլխաքանակը համարակալված չէ, փորձնական կապահովագրեն տոհմային անասնաֆերմաների համարակալված կենդանիները:

Համատարած համարակալումից հետո փորձը կկիրառեն այլ տնտեսություններում ևս: Ծրագիրը պատրաստ է, կիրառման մեխանիզմները քննարկում են ապահովագրականների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ