Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել

Օգոստոսի 16-ին՝ ժամը 5։44-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.5 մագնիտուդով երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել։

Տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է։

Հաճախ են երկրաշարժեր գրանցվում։

Հիշեցնենք, որ նախորդ երկրաշարժերը կրկին նույն գոտում էին գրանցվել՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 3:00-ին, օգոստոսի 15-ին, օգոստոսի 6-ին՝ 3-4 և օգոստոսի 7-ին՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ