«Հայաստան» դաշինքի շտաբերի գումարային շրջանառությունը օրենքով սահմանված չափից գերազանցվել է մի քանի հարյուր անգամ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախընտրական շրջանում «Հայաստան» դաշինքի շտաբերի գումարային շրջանառությունը օրենքով սահմանված չափից գերազանցվել է մի քանի հարյուր անգամ։

Քոչարյանի գլխավորած դաշինքը հայտարարագրել է 309 միլիոն դրամի մուտք, որից իբրև թե ծախսվել է ընդամենը 245 միլիոնը։ Իրականում միայն շտաբերին տրված գումարները, որոնք իբրև ծախսվել են աշխատավարձերի վրա, հասնում է 6 միլիարդի (հաշվարկը թերևս ՀՔԾ-ն ավելի ճիշտ կանի, քանզի 6 միլիարդ դրամ ստացվում է ընդամենը 2 հազար շտաբի պարագայում)։ Այսինքն մոտավոր հաշվարկներով «Հայաստան» դաշինքի նախընտրական ֆոնդի գումարները մոտ 20 անգամ, այսինքն 2000% գերազանցել են օրենքով նախատեսված շեմը։

Միայն մամուլի հրապարակումների համաձայն «Հայաստան» դաշինքի յուրաքանչյուր շտաբ ստացել է 6 հազար դոլար, այն էլ արժույթով, ինչը օրենքի կոպիտ խախտում է և առաջացնում է խստագույն պատիժներ միայն արժութային ապօրինի շրջանառության համար։

Տեղեկատվության արտահոսքի պատճառը Քոչարյանի որոշ բարեկամներն են, որոնք փորձել են «քցել» բազմաթիվ թիմակիցների։ Այսինքն իրենք գումարը ստացել են, սակայն չեն տվել աշխատակիցներին։ Ներկայումս մեծ բունտ է հասունանում այդ գումարների հետ կապված։ Սակայն ովքեր գնում են շտաբեր և փորձում են ստանալ իրենց հասանելիք գումարները, նրանց «դեմ են տալիս» հաստավիզների՝ Քոչարյանի «ոստիկանապետ» Սայաթ Շիրինյանի գլխավորությամբ։

Այսինքն խիստ նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ Քոչարյանի շտաբերը պետությանը պատճառել են միլիոնավոր դրամների վնաս` չվճարած հարկերի տեսքով։ Միայն նրա աջակիցների գրասենյակները չեն ձևակերպել տարբեր գնահատականներով 180-ից 230 վարձու աշխատող։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ