Պաշտպանության նախարարությունը մարտավարաշարային պարապմունքներ է անցկացրել

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 16-ին անցկացվել են մարտական պատրաստականության ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Պաշտոնատար անձանց ուսուցանվել է մարտավարաշարային պարապմունքների կազմա­կերպ­ման և անցկացման կարգը, մասնակիցները ձեռք են բերել համապատասխան հմտություններ՝ զորամասը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելիս, ինչպես նաև՝ ցուցադրվել է տեխնիկայի բացազատման և կահավորման կարգը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ