ՀՀ ԱԳՆ-ն՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ

ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցին՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ․

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։

Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։ Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք ԱԳՆ հետ կապ հաստատել թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ hotline@mfa.am էլ.փոստի միջոցով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ