Մեկնարկել է Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ ղեկավարների հանդիպումը

Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ժամանել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից, մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և Ուուրգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոնի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:

Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ