Հայիթիում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 1297-ի, շատերը ստիպված են եղել դրսում գիշերել

Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1297-ի, վիրավորվել է ավելի քան 5700 մարդ մարդ։ Որոշ բնակավայրերում մարդիկ ստիպված են եղել դրսում գիշերել, հայտնում է «Associated Press» գործակալությունը:

Վարչապետ Արիել Անրին հայտարարել է, որ Հայիթիի իշխանությունը երկրում արտակարգ դրություն է մտցնում:

Հիշեցնենք, որ Հայիթիում երկրաշարժը գրանցվել էր օգոստոսի 14-ի առավոտյան, ուժգնությունը՝ 7,2 մագնիտուդ, որից հետո ևս մեկ հետցնցում է եղել, ուժգնությունը՝ 5,8 բալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ