«Այս խաղում Թուրքիան ինչքան հնարավորություն ունի իր դերակատարությունը մեծացնել, 2 այդքան էլ կարող է չհաջողել ու այնքան ձախողել…»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սովետական գերհզոր և 80-ականներին տեխնոլոգիապես զարգացած, ուժեղ միութենական պետությունը Աֆղանստանում չհասավ արդյունքի և զորքերը ինքնակամ դուրս բերեց Քաբուլից, շատ լուրջ մարդկային և ֆինանսական կորուստներով։

Աշխարհի ամենահզոր պետություն Միացյալ Նահանգները` ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ միասին, նույնպես չկարողանալով գլուխ հանել ոչ աֆղան իշխանություններից, ոչ էլ ժողովրդից, որը Սև խոռոչ էր դարձել իր համար և ստիպված առանց որևէ արդյունքի, էլի լուրջ նյութական կորուստներով զորքերը հանեց Աֆղանիստանից։

Հիմա սունի թուրքերը փորձում են գլուխ հանել մոլեռանդ սունի աֆղաններից, բայց այս խաղում Թուրքիան ինչքան հնարավորություն ունի իր դերակատարությունը մեծացնել, 2 այդքան էլ կարող է չհաջողել ու այնքան ձախողել, որ իր երկրում խնդիր ունենա, ինչպիսին ԽՍՀՄ-ը ունեցավ։ Ցանկացած պարագայում մենք պետք է պատրաստ լինենք և կարողանանք հարմար պահի նաև մերը ետ վերցնել։
Հ.Գ. Թուրքիայի ամբիցիաների վերջը…
«Մեղկ էր թռչնակը» հոգոցն է․․․»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ