Կույսեր համար գլխավորն ինտելեկտն է: Բոլոր Կույսերը պաշտում են, երբ մարդիկ պարզ են շփման մեջ և կարողանում են կատակել:Կույսերը մաքրասեր են և խնամված:
Նրանք կարողանում են առաջին տպավորությունը թողնել մարդկանց վրա, դրա համար էլ նրանց մասին հաճախ են խոսում: Կույսերը սիրում են ծրագրել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում շտապել: Նրանք վերլուծում են բոլոր հնարավոր տարբերակները, ծրագիր կազմում և հետևում դրան:
10 հետաքրքիր փաստեր Կույսերի մասին
- Կույս տղամարդիկ և Կույս կանայք չեն կարող տանել մեկմեկու, եթե միայն չեն հանդիսանում անկեղծ ընկերներ կամ կոլեգաներ: Շատ հազվադեպ է հանդիպում երկու Կույսերի ամուսնական միությունը:
- Կույսերը լավ են հասկանում գեղեցկության էությունը: Նրանք դառնում են մոդելավորողներ և դիզայներներ:
- Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում չխնամված մարդկանց: Նրանք տանել չեն կարող վատ բույրը, կեղտոտ եղունգները և յուղոտ մազերը, սակայն երբեմն հենց իրենք են այդպիսին լինում, որովհետև մոռանում են իրենց մասին:
- Մեծամասամբ այս մարդիկ տառապում են կուտակելու մոլուցքով: Բոլորից շատ հին իրեր նրանք ունեն, որոնք, ի դեպ, նրանք հագնում են: Նրանք գնում են նոր հագուստ, սակայն հազվադեպ են հագնում, որովհետև ափսոսում են:
- Կույսերը չեն դավաճանում սիրելի մարդկանց: Եթե Կույսերն իսկապես սիրահարված են, ապա չեն դավաճանի, քանի որ նրանք ուղղակի ժամանակ չունեն դրա համար:
- Այս մարդիկ ինքնուրույն չեն: Նրանց միշտ պետք է ինչ-որ մեկի օգնությունը:
- Միշտ չէ, որ Կույսերը շուտ են գտնում իրենց կոչումը, և միշտ չէ, որ ընդհանրապես գտնում են: Նրանց պետք է հավատալ և նրանց պետք է օգնել գտնել ճիշտ զբաղմունք:
- Կույսերն ատում են սուտը: Նրանք 1 կիլոմետրից զգում են, որ իրենց ստում են: Ստել նրանց գրեթե հնարավոր չէ, բայց եթե նույնիսկ դա հաջողվել է, միևնույն է, հետագայում նրանք գլխի կընկնեն դրա մասին:
- Կույսերը կարողանում են ճիշտ վարվել փողի հետ: Նրանք սիրում են փողը և տնտեսելու իրենց ընդունակությունը:
- Այս մարդիկ ատում են դժվարությունները, նրանք պաշտում են, երբ ամեն ինչ հեշտ է ընթանում: