Կադրեր են հրապարակվել, թե ինչպես է երկրից հեռանում Աֆղանստանի նախագահը

Աֆղանստանում իրավիճակը վերջին շաբաթներին սրվել է երկրի խոշոր քաղաքներում «Թալիբան» շարժման հարձակումից հետո:

Կիրակի ԶԼՄ-ները և աղբյուրները հայտնել են, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը։

Գրոհայիններն ավելի ուշ հայտարարել են, որ կառավարության հետ բանակցություններ են վարում Քաբուլ խաղաղ մուտք գործելու հնարավորության շուրջ, և որ Աֆղանստանի կառավարությունը պատասխանատու կլինի Քաբուլի անվտանգության համար մինչև անցումային գործընթացի ավարտը:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին ինքնաթիռով մեկնել է երկրից։ Համացանցում օդանավակայանում արված կադրեր են հրապարակվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ