Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ազդել է Ադրբեջանի նախագահի խոսքի ու մտքի վրա

Ադրբեջանի նախագահը CNN Turk հեռուստակայանին տված հարցազրույցում ադրբեջաներենի փոխարեն թուրքերեն բառեր է օգտագործել:Իլհամ Ալիևը հարցազրույցի ժամանակ, պաշտպանություն, թեմա, տրանսպորտ, համերաշխություն, կանայք, երեխաներ, օրենքներ և տասնյակ այլ բառեր ասել է թուրքերեն:

CNN Turk- ին տված հարցազրույցում, Ադրբեջանի նախագահը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի Հանրապետության տարբեր վայրերում Թուրքիայի դրոշների ծածանումը բնական է համարել: Նա ասել է.«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի ժողովուրդը հասկացավ, որ Ադրբեջանի Հանրապետության իսկական եղբայրը միայն Թուրքիան է»:

Այդ հարցազրույցում Ալիևը Լեռնային Ղարաբաղի հայերին բնութագրել է որպես Ադրբեջանի Հանրապետության մոլո րված քաղաքացիներ և շե շտել, որ նրանց ներկայությունն ու թիվն այնքան է, որ չի կարող ազդել տարածաշրջանի հավասարումների վրա:Նա ասել է. «Նրանք ընդամենը 20 հազար հոգի են, որոնք մյուս էթնիկ խմբերի պես կարող են ապրել, որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ