Ալիեւն ասել է, թե ինչ է սպասում Ռուսաստանից

CNN Turk-ին տված հարցազրույցում Բաքվի կառավարիչ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե եռակողմ հայտարարության կետերի մեծ մասն իրականացվել է, բայց կան որոշ բաց հարցեր։

«Մեր սպասումները Ռուսաստանից եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարումն է, քանի որ եռակողմ հայտարարությունը ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները, եւ կետերի մեծ նասն արդեն իրականացվել է։ Բայց կան բաց հարցեր։ Դրանք մեր սպասումներն են։ Ռուսաստանը որպես Ադրբեջանի հարեւան եւ Հայաստանի մերձավոր դաշնակից այս ռեգիոնում հատուկ դեր է խաղում։ Դա բնական է։ Մենք հույս ունենք, որ հետայսու նույնպես Ռուսաստանը գործադրելու է բոլոր ջանքերը ռեգիոնի անվտանգության եւ ամուր խաղաղության ապահովման համար։ Միեւնույն ժամանակ մենք սպասում ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին։ Մենք Ռուսաստանին հայտնել ենք այդ հարցը։ Դա մեզ անհանգստացնում է», ասել է Ալիեւը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ