Գյումրիում բախվել են Toyota-ն ու Volkswagen-ը. վերջինս կողաշրջվել է. կա 2 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա և Սպանդարյան փողոցի խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 24-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի և 19-ամյա Հունան Կարապետյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդին օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ Toyota-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մ.Հ.-ին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ