Արփինե Հովհաննիսյանը ՀՀ պետական և քաղաքական գործիչ, իրավաբան, ՀՀ Արդարադատության նախարար (2015-2017)[1], իրավաբանական գիտությունների թեկնածու։
2017-2018 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Այժմ փաստաբանական պալատի անդամ, ծավալում է իրավաբանական գործունեություն, (դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին) անկուսակցական է։
Քննադատվել է նախկինում կալանավորված Հաց բերողի մահվան համար: 2017 թ. մարտի 17-ին Երևանում Արթուր Սարգսյանի սգո երթի մասնակիցները պահանջեցին պատասխանատվության ենթարկել արդարադատության նախարար Հովհաննիսյանին, ինչպես նաև բոլոր քննիչներին, որոնք զբաղվել են Սարգսյանի գործով, ինչն անուղղակիորեն հանգեցրել է նրա մահվանը:
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը վերջին շրջանում բավականին ակտիվ է սոցցանցերում։ Նա մասնավորապես Instagram-ի էջում իր հետևորդներին է ներկայացրել նոր լուսանկարներ՝ ներկայանալով վառ կերպարում։