Ռուս խաղաղապահները ԼՂ-ում երեխաների հետ լեռներում գոյատևելու գործնական պարապմունք են անցկացրել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «երիտասարդ մարտիկ» խորագրով դաս-պարապմունք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջանների երեխաների համար՝ վերջիններիս ցույց տալով՝ ինչպես է պետք գոյատևել լեռներում:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը՝ Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի մարզական ճամբարում գործնական պարապմունքներ են անցկացվել 13-18 տարեկան երեխաների հետ:

Նշվում է, որ ռուս խաղաղապահները դպրոցականներին պատմել են ԼՂ-ում իրենց առաքելության մասին, բացատրել վտանգը՝ կապված սակրավորների կողմից չուսումնասիրված տարածքներում խաղերի հետ, ինչպես նաև ծանոթացրել են առաջին բուժօգնության հմտություններին: Ռազմական բժիշկը պատմել և ցուցադրել է առաջին բուժօգնության տրամադրման միջոցները:

Դասընթացն ավարտվել է երեխաների շրջանում անցկացված տարատեսակ մրցումներով՝ ուղղված խոչընդոտները հաղթահարելուն և պարաններով ժայռից իջնելուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ