Ռուսաստանում 3-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան ռեկորդային ցուցանիշ է գրանցվում

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 819 մարդ, ինչը համաճարակի սկզբից ի վեր մահվան նոր ռեկորդ է: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մահացության օրական ցուցանիշը երրորդ օրն անընդմեջ գերազանցում է ռեկորդը: Նախորդ օրերին մահացել էր 808 եւ 815 մարդ: Ռուսաստանում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից մահացել է 169,683 մարդ:

Հունիսին և հուլիսին Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդությունների աճը չի դադարում: Ռուսական իշխանությունները աճը պայմանավորեցին ավելի վարակիչ «Դելտա» շտամի առաջացմամբ և բնակչության պատվաստման ցածր մակարդակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ