Այսօր մեղավորներ փնտրելու ժամանակ չկա. ԱԺ-ում կառուցողական աշխատանք է պետք

«Նոր կառավարությունը պետք է անցյալի բացթողումների և չկայացած գործառույթները հաշվի առնելով նոր աշխատանքային ոճ որդեգրի, որովհետև երկրի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքները վերացնելու անհրաժեշտություն կա։ Անհրաժեշտություն կա ամրապնդելու մեր տնտեսությունը, բանակի մարտունակությունը, ռազմական արդյունաբերությունը, ռազմական արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու սարքաշինությունը։ Այս ոլորտներում կառավարությունը պետք է կարողանա բեկումնային և շատ լուրջ տնտեսական քաղաքականություն իրականացնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը։

Անդրադառնալով Ազգային ժողովի աշխատանքին, ներկայումս ԱԺ-ում տիրող մթնոլորտին Սաֆարյանը ընդգծեց, որ ընդդիմադիր խմբակցությունները պետք է կարողանան կառուցողական մոտեցումներ դրսևորել, որովհետև այսօր շարունակ քննադատել, մյուսների սխալները մատնացույց անելով հնարավոր չէ առաջ գնալ.«Այսօրվա ԱԺ-ում, ցավոք սրտի, չկա կառուցողական մոտեցում։ Չկա այն միտումը, որ բոլորը միտված են երկրի տնտեսության զարգացմանը։ Մենք միայն տեսնում ենք փոխադարձ մեղադրանքներ, որոնք անպտուղ են ու որոշ ժամանակ հետո մենք կտեսնենք, թե ինչքան ավելորդ, իզուր ժամանակ կորցվեց։ Այսօր մեղավորներ փնտրելու ժամանակ չկա։ Ժամանակն է գնալ տնտեսական քաղաքականության արդիկանացման ճանապարհով և փորձենք մեր երկիրը դարձնել արդյունաբերական զարգացած երկիր»,-ասաց Սաֆարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ