ԿԱՐԵՎՈՐ․ հարգելի քաղաքացիներ, այսօր ժամը 04։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունը»-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Նոր Նորք վարչական շրջանում բույսերի բուժումը շարունակվում է։ Այս գիշեր՝ ժամը 04։00-ից մինչև առավոտյան ժամը 07։00, աշխատանքներ կիրականացվեն Նելսոն Ստեփանյան և Մոլդովական փողոցներում։

Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ