Ծովագյուղում կհիմնանորոգվեն մի շարք փողոցներ

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջւանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվեն մի շարք փողոցներ՝ 3200 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 22 հազար 690 քառակուսի մետր մակերեսով։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 245 միլիոն 441 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 110 միլիոն 448 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 134 միլիոն 992 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը։«Նախատեսվում է ասֆալտապատել Ծովագյուղի ներհամայնքային 8-րդ փողոցի մի մասը, 13-րդ փողոցի առաջին նրբանցքը, 15-րդ փողոցը, 17-րդ փողոցի մի մասը եւ 2-րդ ու 3-րդ նրբանցքները, 18-րդ փողոցը, 19, 20, 22-րդ փողոցների մի մասը եւ 24-րդ փողոցի 6-րդ նրբանցքի մի հատվածը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է»,-ներկայացրին Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ