Էրդողանը Թուրքիայի հյուսիսում գտնվող երեք նահանգները բնական աղետների գոտի է հայտարարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի հյուսիսում ջրհեղեղներից և սելավներից տուժած երեք նահանգները բնական աղետի գոտի է հայտարարել։ Այդ մասին գրում է РИА Новости-ն

Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հայտնած վերջին տվյալների համաձայն՝ հեղեղների պատճառով երկրի հյուսիսում գրանցված մահերի թիվը հասել է 27-ի։

Նրանցից 25-ը զոհվել են Կաստամոնու նահանգում, 2-ը՝ Սինոփում։ Բարթինում կորած 1 քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ