Էջմիածնում դանակահարել են Փոթորիկ անվամբ 21-ամյա երիտասարդին․ նա ասել է, թե վայր է ընկել․ ոստիկաններն էլ նրան խոցելու մեջ որոնում են 23-ամյա «Կայծակին»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 12-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Այդ օրը ժամը 21։05-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք, ձախ ազդրի և աջ հետ ականջային շրջանի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց ասել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Փոթորիկ Մ․-ն է։ Մինչ բժշիկները պայքարում էին նրա կյանքի համար, Վաղարշապատի ոստիկանները, համագործակցելով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետ, այնուհետև՝ վերջինից ստացված օպերատիվ տվյալներով պարզում են, որ Փոթորիկի հայտնած տեղեկությունները «քամի» են։

Նա նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մ․ Խորենացի փողոցում վիճաբանություն է ունեցել Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ա․-ի հետ, որի ժամանակ էլ Կարեն Ա-ն, ով ընկերական շրջապատում հայտնի է «Կայծակ» մականվամբ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Փոթորիկ Մ-ին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կարեն Ա․-ին և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ