Արցախում վիրավորված 3 սակրավորների վիճակը բավարար է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Օգոստոսի 11-ին «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով, կասետային ռումբի պայթյունից վիրավորում էին ստացել:

Civic.am-ի հետ զրույցում Արցախի ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության բաժնի պետ Հունան Թադևոսյանն ասաց, որ սակրավորները վիրավորվել էին կասետային ռումբից, որոնք հավաքվում են պայթեցնելու նպատակով, բայց ռումբերից մեկը պայթել էր, և երեք հոգի վիրավորվել էին։

«Սակրավորների վիճակը հիմա բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են բժիշկների վերահսկողության տակ»,- ասաց Թադևոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ