Մայոր Լևոն Սարգսյանի և ժամկետային զինծառայող Ալեքսանդր Կարապետյանի հիշատակին նվիրված հուշաքար է բացվել

Օգոստոսի 11-ին Երևանի թիվ 100 դպրոցի բակում բացվել է հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Լևոն Գարեգինի Սարգսյանի և դպրոցի շրջանավարտ՝ ժամկետային զինծառայող Ալեքսանդր Աշոտի Կարապետյանի հիշատակին։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից հետո:

Հուշաքարի օծմանը ներկա են եղել պատերազմում հերոսաբար ընկած տղաների հարազատներն ու ծառայակիցները, պաշտոնատար անձինք։ Դպրոցի ռազմագիտության դասասենյակում էլ փառքի անկյուն է բացվել՝ նվիրված նրանց հիշատակին։

Միջոցառումից հետո հարգանքի տուրք է մատուցվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ