Խանջյանում ջրից թունավորվածները 26-ն են, 10-ը հոսպիտալացվել է, վիճակը՝ միջին ծանրության

Խմելու ջրի թունավորումից Արմավիր ԲԿ դիմած քաղաքացիներից 10–ը հոսպիտալացվել է Օգոստոսի 11-ին աղիքային ինֆեկցիա աախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած Արմավիրի բնակիչերի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Արմավիր» ԲԿ-ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը։

Նախնական վարկածով թունավորումը եղել է ջրից, հետազոտությունների արդյունքները դեռևս հայտնի չեն:

«Արմավիր» բժշկական կենտրոն դիմել է 26 բնակիչ, նրանցից 10-ը հոսպիտալացվել է, այսօր կամ վաղը նրանք դուրս կգրվեն: Մինչ այս պահը բժշկական կենտրոն դիմողներ չեն եղել»,- նշեց նա:

Օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի 9 բնակիչ և հայտնել, որ թունավորվել են խմելու ջրից:
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ։

Թունավորման մասին որոշ մանրամասներ էր հայտնել նաև Քննչական կոմիտեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ