«2009-ին Քարվաճառում մի զինվոր կախվեց՝ գրպանում գրություն. «Հորս արև, կալբասը ես չեմ վեկալել»․ Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես էր Սեյրան Օհանյանի ժամանակ չսնվում բանակը կամ եռաստիճան կոռուպցիա

Նախ սննդի մատակարարումների մրցույթներն ու գնումները, որ համատարած արվում էին ատկատներով, ծանոթներին ու «լավ ախպերներին» տենդեր տալու միջոցով։ Սա այն աստիճան տարածվեց, որ նույնիսկ Սերժ Սարգսյանն էր այս մասին խոսում։
Երկրորդ փուլը, որպես կանոն, զորամասերի մակարդակում էր, ուր որակյալ ուտելիքի տեղը ստորագրում էին փչացած ու անորակ սննդի մատակարարման հանձնման-ընդունման ակտերը։ Դրա դիմաց, բնականաբար, զորամասի հրամանատարությունը մատակարարից ստանում էր իր բաժին ատկատը։

Երրորդ փուլը սննդի մնացորդների շուրջ էր։ Զորամասերի համարյա բոլոր հրամանատարները խոզ էին պահում (բնականաբար` ոչ անձամբ) և զորամասի սննդի մնացորդները հասնում էին հրամանատարների խոզերին։ Բնականաբար, որքան շատ մնացորդ` այնքան շատ եկամուտ հրամանատարին և վերջինս շահագռգռված էր լինում, որ զորքը քիչ ուտեր։ Իսկ զորքը քիչ կուտեր, եթե սնունդը լիներ քիչ ու փչացած։
Ակնհայտ է, որ պետությանն ու զինվորին թալանելու շուրջ հավաքված այսպիսի դրվածքով բանակը (խոսքը ոչ թե բոլոր սպաների մասին է, այլ դրվածքի) չէր կարողանալու պատերազմում լինել արդյունավետ։
Հ.Գ. 2009 թվականին Քարվաճառում մի զինվոր կախվեց` գրպանում թողնելով գրություն. «Հորս արև, կալբասը ես չեմ վեկալել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ