Այսօր մայոր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է

2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորված եւ 3 վերջույթները կորցրած մայոր Սարգիս Ստեփանյանը դարձել է Բազկամարտի աշխարհի չեմպիոն մինչեւ 75 եւ 80 կգ քաշային կարգերում, իսկ բացարձակ քաշային կարգում նվաճել է Արծաթե մեդալ։ Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում Սարգիսը պատմել է, որ այս հաղթանակի համար երկար է պայքարել։

Սա Սարգսի երրորդ փորձն էր դառնալ Աշխարհի չեմպիոն։ Մինչեւ այս զբաղեցրած 4-րդ, 3-րդ տեղերը նրան չէին բավարարում։ Ամեն անգամ պարտությունից հետո նոր թափով էր վերադառնում մարզումների՝ վստահ, որ հաղթանակն իրենն է լինելու։ Լ

եհաստանի Ռումիա քաղաքում կայացած բազկամարտի Աշխարհի գավաթի առաջնությանը նա երեք մեդալ նվաճեց` իրագործելով վաղեմի նպատակը։

 

«Մինչեւ այս ունեցածս պարտությունը պարտավորեցնում էր, որ հասնեմ արդյունքի։ Ամեն անգամ, երբ պարտվում էի, տխրում էի, սակայն սխալը գտնում էի իմ մեջ՝ ուրեմն քիչ էի մարզվել։ Այն ժամանակ հասկանում էի, որ իմ չբռնվելու հանգամանքը լուրջ պատճառ էր պարտվելու համար։ Ինձ համար ավելի բարդ էր, որովհետեւ մյուսները երկու ձեռք ունեին, հետեւաբար՝ հենման կետ, ես միայն մի ձեռք ունեմ։

 

 

Այս տարի ավելացել էր առանց հենման կետի մրցելու կատեգորիա։ Մինչեւ 75 կգ քաշային կարգում մրցեցի այդ կատեգորիայում եւ արժանացա Ոսկե մեդալի։

Ուժերս փորձեցի նաեւ բռնվող կատեգորիայում։ Մրցակիցներս հենման կետ ունեին, ես` ոչ, սակայն նույնիսկ այդ կատեգորիայում ճանաչվեցի հաղթող։ Մի ձեռքով 3 մեդալը շատ լուրջ ձեռքբերում էր, որովհետեւ ես միակ մասնակիցն էի, որ չունեի 3 վերջույթ եւ բռնվելու հնարավորություն»,– ոգեւորությամբ պատմեց Սարգիսը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ